
Վինիսիուսը աջակցել է վնասվածք ստացած Բելինգհեմին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորն արձագանքել է թիմակից Ջուդ Բելինգհեմի վնասվածքին։
Օգոստոսի 23-ին Բելինգհեմը մարզման ժամանակ աջ ոտքի մկանային վնասվածք ստացավ և կարող էր բաց թողնել մոտ մեկ ամիս։
Այսօր Մադրիդի «Ռեալը» նոր մրցաշրջանում առաջին տնային հանդիպումը կանցկացնի «Ռեալ Վալյադոլիդի» հետ։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 19:00-ին:
«Եղբայրս, դու ավելի ուժեղ կվերադառնաս»,- գրել է բրազիլացին սոցցանցերում։