ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է Սեյեդ Աբբաս Արաղչիին Իրանի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սեյեդ Աբբաս Արաղչիին Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է գործընկերոջը  X-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ։ 

«Սրտանց շնորհավորում եմ, հարգելի  Սեյեդ Աբբաս Արաղչի՝ Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։ Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ համատեղ աշխատանքին՝ մեր երկու բարեկամ ժողովուրդների, հարևան երկրների միջև ամուր կապերի հետագա ընդլայնման համար։ Հաջողություններ եմ ցանկանում Ձեր նոր պաշտոնում»,- գրել է Միրզոյանը։

Տեսանյութեր

Լրահոս