Ստուգվում են ստորաբաժանումների ներդաշնակ գործելու կարողություններն ու մարտական պատրաստականության աստիճանը

Օգոստոսի 20-21-ը ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումներն անցկացնում են համատեղ շտաբային մարզում, որի շրջանակում իրականացվում են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ:

Ծավալված կառավարման կետերում առաջադրվում են խնդիրներ, ներկայացվում են մտահղացումներ, ստուգվում են ստորաբաժանումների ներդաշնակ գործելու կարողություններն ու պատրաստականության աստիճանը:

Պարապմունքների նպատակը անձնակազմի տեսական գիտելիքների և գործնական ունակությունների կատարելագործումն է մարտական պատրաստականության համապատասխան աստիճանների բերման ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031