
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոա»-ն խոշոր հաշվով հաղթեց «Ռուժոմբերոկ»-ին

Երևանի «Նոա» ակումբը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլում սեփական հարկի տակ ընդունեց Սլովակիան ներկայացնող «Ռուժոմբերոկ»-ին։ Հանդիպման մեկնարկը շատ հաջող դասավորվեց երևանյան ակումբի համար։ Արդեն 4-րդ րոպեին հաշիվը բացեց Գրեգորիուն։ Խփած գոլից հետո էլ «Նոա»-ն շարունակում էր վտանգավոր գրոհներ ձեռնարկել առավելությունը մեծացնելու համար, երբեմն ակտիվանում ու գրոհներ էին ձեռնարկում նաև «Ռուժոմբերոկ»-ի ֆուտբոլիստները, սակայն առաջին խաղակեսում նոր գոլեր չգրանցվեցին։
Երկրորդ խաղակեսը նույնպես ավելի ակտիվ սկսեցին «Նոա»-ի ֆուտբոլիստները, սակայն 67-րդ խաղն անսպասելիորեն ընդհատվեց, քանի որ մարզադաշտը հոսանքազրկվել էր։ Մրցավարը ստիպված եղավ թիմերին հանդերձարան ուղարկել։ Որոշ ժամանակ անց խաղը շարունակվեց։ «Նոա»-ն շարունակում էր ակտիվ գրոհներ ձեռնարկել, ինչն էլ տվեց իր արդյունքը։ 79-րդ րոպեին մրցավարը 11 մետրանով հարված նշանակեց Սլովակիան ներկայացնող ակումբի դարպասին, որը հստակ իրացրեց Գոռ Մանվելյանը։ Մրցավարի ավելացրած ժամանակում «Նոա»-ն կարողացավ մեծացնել իր առավելությունը, գոլի հեղինակ դարձավ Մեթյուս Այասը։ Խաղն ավարտվեց «Նոա»-ի հաղթանակով՝ 3-0 հաշվով։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին։