«Ուսանողական ամառ 2024» ամենամյա ամառային ճամբարի մասնակիցներն այցելել էին ԶՊՄԿ ընկերություն
«Ուսանողական ամառ 2024» Քաջարանի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված, արդեն ավանդույթ դարձած ամենամյա ամառային ճամբարի մասնակիցներն այցելել էին ԶՊՄԿ ընկերություն: Նրանք եղան արտադրական և վարչական օբյեկտներում` հարստացուցիչ ֆաբրիկա, մետալուրգիական և քիմիական լաբորատորիաներ, իրավաբանական, ՏՏ և ֆինանսական դեպարտամենտներ, հաղորդակցություն, ինչպես նաև անցան աշխատանքի անվտանգության համապատասխան հրաhանգավորում:
Ապագա մասնագետներին հետաքրքիր էր ձեռնարկությունում իրականացվող ամեն պրոցես և գործընթաց, նրանց հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ` համապատասխան մասնագետների կողմից։
«Սիրով հյուրընկալեցինք երիտասարդներին, ովքեր վաղը իրենց ներդրումն են ունենալու երկրի զարգացման գործում»,-հայտնում են ԶՊՄԿ-ից։