
Հեռու չէ այն օրը, երբ «ժողովրդական պահանջով» Փաշինյանի այս անմակարդակությունը կհայտնվի դպրոցական դասագրքերում. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Սափուրմուրատ Նիյազովը՝ Թուրքմենբաշին, Թուրքմենիայի միահեծան ղեկավար լինելուց բացի, «գիտական», «գեղարվեստական» գործեր էր «երկնում» և դա պարտադրում էր հասարակությանը՝ դա մատուցելով որպես պետական գաղափարախոսություն, ուղեցույց:
Ավելին, այս մարդը համարել է, որ ինքը «մեսիա» է:
Սափարմուրադ Նիյազովը, 1997 թվականի գարնանը, խոսելով թուրքմենական ստեղծագործ մտավորականության ներկայացուցիչների հետ, ասել է, որ տասներկու տարեկանում գիտեր, որ ապագայում ինքը դառնալու է երկրի ղեկավար:
Քիչ առաջ տեսա Նիկոլ Փաշինյանի տեսանյութը, որում նա հասարակությանը մատուցում էր իր անճաշակ բանաստեղծությունը՝ «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» վերնագրով։
Մտածում եմ՝ Փաշինյանն Արմենբաշի ինքնահռչակվելու ճանապարհին է ու կարծում եմ՝ հեռու չէ այն օրը, երբ «ժողովրդական պահանջով» Փաշինյանի այս անմակարդակությունը կհայտնվի դպրոցական դասագրքերում, ի վերջո՝ կհռչակվի որպես պետական օրհներգ»։