
Թաիլանդի թագավորը նոր վարչապետ է նշանակել

Թաիլանդի թագավոր Մահա Ուոթիրալոնգկոն (Ռամա X) պաշտոնապես Փհեթոնգհան Չինավատային նշանակել է Թաիլանդի Թագավորության 31-րդ վարչապետ՝ խորհրդարանական քվեարկության արդյունքների հիման վրա։
Այս մասին տեղեկանում ենք Թաիլանդի թագավորական Royal Government Gazette թերթում հրապարակված հրամանագրից:
Նշվում է, որ Թաիլանդի Սահմանադրության 170-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետ Սեթհի Թհավեսինի հրաժարականի կապակցությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով խորհրդարանի նախագահի ներկայացրած խորհրդարանական քվեարկության արդյունքները, ըստ որի՝ ձայների մեծամասնությամբ ընտրվել է Փհեթհոնգհան Չինավատան, թագավորական հրամանով նա նշանակվում է կառավարության ղեկավար: