
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հրթիռակոծել է Իսրայելի հարավում գտնվող Միվթախիմ բնակավայրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեևը՝ «Ալ Կասամ» բրիգադի մարտիկները, հրթիռակոծել են Միվթախիմ բնակավայրը, որը գտնվում է Իսրայելի հարավում՝ Գազայի հատվածի հետ սահմանի մոտ:
Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ալ Կասամ բրիգադի մարտիկները փոքր հեռահարության հրթիռներ են արձակել Միվթախիմ բնակավայրի ուղղությամբ»,- ասված է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն Եգիպտոսի և Կատարի աջակցությամբ հրադադարի առաջարկ է ներկայացրել Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը, որը նվազեցնում է կողմերի միջև տարաձայնությունները։
Եգիպտոսի, ԱՄՆ-ի և Կատարի բարձրաստիճան պաշտոնյաները ևս մեկ անգամ կհանդիպեն Կահիրեում մինչև հաջորդ շաբաթվա վերջ՝ օգոստոսի 16-ին առաջարկված պայմաններով համաձայնության հասնելու հույսով: