Ավինյանի ընկերոջը տարել են ԱԱԾ-ին կից մեկուսարան․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված Տիգրան Ավինյանի ընկերոջը՝ Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանին տեղափոխել են ԱԱԾ-ին կից մեկուսարան՝ «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին Արդարադատության նախարարությունից։

Ավելի վաղ գրել էինք, որ Արաբկիրի թաղապետի տնային կալանքը փոխելու մասին միջնորդել էր մեղադրող դատախազը: Միջնորդությունը վերաքննիչ դատարանը օգոստոսի 9-ին բավարարել էր։

Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Արամ Ազատյանի աշխատավայրում ԱԱԾ-ն եւ Քննչական կոմիտեն քննչական գործողություններ եւ խուզարկություններ իրականացնելուց հետո ձերբակալվեցին Ազատյանը, նրա տեղակալը եւ թաղապետարանի մի խումբ աշխատակիցներ։

Լավատեղյակ աղբյուրը մեզ հուշեց, որ ԱԱԾ-ին կից մեկուսարան տանելու իմաստն այն է, որ հնարավորինս անձը մեկուսացվի արտաքին աշխարհից եւ որեւէ անվերահսկելի շփումներ չունենա որեւէ մեկի հետ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031