«ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏ»

Ավետիք Իշխանյանը գրում է. ««ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏ»

3 տարի կալանքի տակ մնալուց հետո, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը գրավի դիմաց ազատ արձակվեց։ Հարց է առաջանում,միթե՞ 3 տարին բավարար չէր դատարանում Դավիթ Տոնոյանի մեղքն ապացուցելու և համապատասխան դատավճիռ կայացնելու համար։Բնականաբար հնարավոր էր։Եվ ոչ միայն Դավիթ Տոնոյանի դեպքում։ Ահա արդեն 1 տարուց ավելի է, որ կալանքի տակ է Արմեն Աշոտյանը։

Եվ այսպես բոլոր ընդդիմադիր գործիչների դեպքում։ Եվ նորից հարց է առաջանում, ի՞նչ է նշանակում «ողջամիտ ժամկետ» կոչվածը ՝ 3, 4, 5 թե՞ 10 տարի։

Ի՞նչ է կատարվում իրականում։

Իրականում, գարշապետի հրահանգով, նրա գրպանային իրավապահ կոչվող մարմնի մասերը շինծու քրեական գործեր են թխում և մեղադրանքներ առաջադրում տարբեր գործիչներին, դատավորներն էլ կալանքի որոշումներ կայացնում։Բայց նույնիսկ այդ նույն դատավորները ձգձգելով գործերը չեն համարձակվում ոչ մեղադրական դատավճիռ կայացնել, առավել ևս սարսափում են արդարացման որոշում կայացնել։

Այսպիսով, կալանքը կիրառվում է որպես պատիժ, իսկ կալանքի տևողությունը, այն է՝ պատժաչափը որոշում է նույն գարշապետը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031