
Կարեն Խաչանովը դուրս մնաց Ցինցինատիի մրցաշարից

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը պարտություն կրեց Ցինցինատիի մրցաշարի երկրորդ շրջանում:
ԱՄՆ Ցինցինատի քաղաքում ընթացող համանուն մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը մրցեց աշխարհի 4-րդ ռակետ Ալեքսանդր Զվերևի հետ: Մոտ 1.5 ժամ ձգված մրցախաղում Խաչանովը զիջեց երկու սեթում` 6:3, 6:2 հաշվով:
Ցինցինատիի մրցաշարն անցկացվում է 1899 թվականից: Այն համարվում է Masters-1000 կարգի մրցաշար: Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Զոկովիչն է: