
Թենիսիստ Էլինա Ավանեսյանը Ցինցինատիի մրցաշարի երրորդ շրջանում է

Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող թենիսիստ Էլինա Ավանեսյանը շարունակում է հաջող ելույթները Ցինցինատիի մրցաշարում:
ԱՄՆ-ում ընթացող Մաստեր շարքի Ցինցինատիի մրցաշարի կանանց մենախաղի երկրորդ շրջանում Ավանեսյանը մրցում էր Լատվիան ներկայացնող Էլենա Օստապենկոյի հետ:
Մոտ երկու ժամ ձգված մրցախաղում Ավանեսյանը հաղթեց երեք սեթերից հետո` 2:6, 6:2, 6:2 հաշվով:Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում 2002 թվականին: WTA վարկանիշային աղյուսակում նրա ամենաբարձր տեղը եղել է 60-րդ հորիզոնականը՝ 2024 թվականի փետրվար ամսին:
Ավանեսյանը սկսել է Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ 2024 թվականի օգոստոսից: