ՀՀ ԱԳ նախարարը Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Լիխտենշտեյնի իր գործընկերոջը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լիխտենշտեյնի Ազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է իր գործընկեր Դոմինիկ Հասլերին։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Լավագույն մաղթանքներս եմ հղում Դոմինիկ Հասլերին՝ ակնկալելով Հայաստան-Լիխտենշտեյն երկխոսությունը և համագործակցությունը զարգացնելու հետագա նոր առիթներ», – իր գրառման մեջ նշել է ՀՀ ԱԳ նախարարը:
Ավելի վաղ, մեկ այլ գրառմամբ՝ Լիխտենշտեյնի Ազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Մեր ամենաջերմ շնորհավորանքները Լիխտենշտեյնի կառավարությանն ու ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Մաղթում ենք շարունակական բարգավաճում և անհամբեր սպասում ենք մեր համագործակցության խորացմանը», – նշել է ՀՀ ԱԳ նախարարությունը: