Ռուսաստանը չի կարող պարտվել, քանի որ բազմաբևեռ աշխարհակարգն այլևս փաստ է. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ռուսաստանը չի կարող պարտվել, քանի որ բազմաբեւեռ աշխարհակարգն այլեւս փաստ է։

Վերջին շաբաթվա ընթացքում համացանցում ակտիվացել են հակառուսական տարրերը։

Այդ ակտիվացումը կապված է Կուրսկի մարզում ուկրաինական, իսկ իրականում Հավաքական Արեւմուտքի կազմակերպած հարձակում-ներխուժմամբ։

Սա հնարավորություն է տվել Հայաստանում ծվարած հակառուս -թրքահպատակ-արեւմտամոլներին ենթադրել,որ ՌԴ-ն գտնվում է պարտության շեմին։

Իհարկե իրավիճակը ռազմաճակատում լարված է։

Բայց պետք է հասկանալ, որ ՌԴ-ն փաստացի պատերազմի մեջ է Հավաքական Արեւմուտքի հետ ու այդ պատերազմը ոչ միայն ռազմաճակատում է, այլ նաեւ ունի քաղաքակրթական բաղադրիչ։

Հավաքական Արեւմուտքն իր տնտեսական, ռազմական ու քարոզչական ռեսուրսները դրել է ՌԴ-ին ծնկի բերելու համար։

Բայց ՌԴ-ն ոչ միայն ծնկի չեկավ, այլ տնտեսությունն ավելի ակտիվացրեց,զարգացրեց իր դերակատարումը ԲՐԻԿՍ-ի ու Շանհայի կազմակերպության շրջանակներում։

Առանձնահատուկ ցարգացում են ապրում ռուս-չինական ու ռուս-իրանական հարաբերությունները։

Այսինքն բազմաբեվեռ աշխարհն այլեւս փաստ է։

Սրան հակառակ Արեւմուտքն ավելի է փորձում մեծացնել ճնշումը ՌԴ-ի վրա, բայց հաշվարկը սխալ է լինելու։

Ինչու՞… քանի որ Ռուսաստանը մեկ անգամ չէ ապացուցել,որ մարտահրավերներից ավելի է համախմբում իր ռեսուրսները՝ մարդկայինից մինչեւ ֆինանսական ու ռազմական։

Նույնը կարծում եմ կլինի նաեւ այս դեպքում։

ՌԴ-ն իր վրա վերցրել է բազմաբեւեռ աշխարհակարգի լոկոմոտիվի դերը։

Բազմաբեւեռ աշխարհակարգի կողմնակից են նաեւ Չինաստանն ու Իրանը։

Եվ Հայաստանի ներսում, եւ Հայաստանի սահմաններից դուրս ասել եմ ՝ ՌԴ-ն հայ ժողովրդի ամենաարդյունավետ դաշնակիցն է եւ ՌԴ-ի անհաջողությունը գլոբալ առումով չի բխում ՀՀ եւ հայության շահերից։

Այս քաղաքակրթական պայքարում ես մշտապես եղել եւ մնում եմ բազմաբեւեռ աշխարհակարգի կողմնակից, ՌԴ-ի հետ դաշնակցային, Չինաստանի ու Իրանի հետ ռազմավարական հարաբերությունների կողմնակից»։

Տեսանյութեր

Լրահոս