Բաժիններ՝

Նեթանյահուն հաստատել է Իսրայելի մասնակցությունը Գազայի հարցով բանակցություններին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է Գազայի հարցով օգոստոսի 15-ին Կատարում նախատեսված բանակցություններին իր գլխավորած պատվիրակության   մասնակցությունը: Այդ մասին հաղորդում են Իսրայելի կառավարության գրասենյակից:

Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը Telegram-ի իր ալիքում նշել է, որ պատվիրակության կազմում կլինեն ազգային հետախուզական հաստատության՝ «Մոսադ»-ի ղեկավար Դավիդ Բարնեան, Անվտանգության ընդհանուր ծառայության ղեկավար Ռոնեն Բարը, ինչպես նաև պատանդների փոխանակման հարցերի համակարգող Նիցան Ալոնը և վարչապետի միջազգային հարցերով խորհրդական Օֆիր Ֆալքը: 

Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ը Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը կոչ են արել օգոստոսի 14-15-ը վերսկսել հրադադարի շուրջ քննարկումները։ Երեք երկրների ղեկավարները հայտարարել են, որ պատրաստ են վերջնական առաջարկ ներկայացնել գործարքի իրականացման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031