Բաժիններ՝

Գազայի հատվածում գրեթե 500 դպրոց ենթարկվել է գնդակոծության. ՄԱԿ

Գազայի հատվածում 564 դպրոցներից առնվազն 477-ը ենթարկվել է գնդակոծությունների և ավերածությունների Իսրայելի և պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական խմբավորման միջև հակամարտության ընթացքում։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Պաղեստինի օկուպացված տարածքներում ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցչությունը:

Ըստ ներկայացուցչության տվյալների՝ այդ ուսումնական հաստատություններից 344-ը ենթարկվել է ուղիղ հարվածի, 133-ը լրջորեն վնասվել է դրանց շրջակայքում մարտական գործողությունների հետևանքով: Դրանց թվում 264-ը պետական դպրոցներ են, 57-ը՝ մասնավոր և 156-ը՝ ՄԱԿ-ի Պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման մերձավորարևելյան գործակալության դպրոցներ:  Զեկույցում ընդգծվում է, որ Գազայի հատվածի քաղաքացիական պաշտպանության մարմինները հայտնել են, որ 2023 թ. հոկտեմբերից հարվածներ են հասցվել նաև 180 դպրոցների, որոնք փախստականների ժամանակավոր տեղավորման վայրեր են: Օգոստոսի 10-ին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է «Էթ Թաբիին» դպրոցական համալիրի մզկիթի ներսում գտնվող «ՀԱՄԱՍ»-ի կառավարման օպերատիվ կենտրոնին կետային ավիահարված հասցնելու մասին: ԻՊԲ-ի տվյալներով՝ դրա վրա է արձակվել բարձր ճշգրտության երեք արկ, որոնցով ոչնչացվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ  և «Իսլամական ջիհադ» կազմակերպությունների զինված կազմավորումների 31 զինյալ:

Պաղեստինյան անկլավի քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ գնդակոծության զոհ է դարձել առնվազն 93 մարդ, այդ թվում՝ 11 երեխա և 6 կին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս