Բաժիններ՝

Բելառուսը Գրոդնոյի մարզի շրջաններից մեկում տարածքային պաշտպանության զինապարտների հավաք է հայտարարել

Բելառուսը տարածքային պաշտպանության զինապարտների հավաք է հայտարարել Գրոդնոյի մարզի շրջաններից մեկում, որը սահմանակից է Լեհաստանին և Լիտվային։

Ինչպես պաշտոնական կայքում տարածած հաղորդագրությունում նշել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը, Վոլկովիսկի շրջանի տարածքային պաշտպանության զորքերի զինապարտ հանդիսացող անձնակազմի հավաքը կանցկացվի օգոստոսի 12-ից: 

Վարժանքները  նպատակ ունեն նախապատրաստել զինվորական  ​​մասնագիտություններին համապատասխան առաջադրանքներ կատարելուն և բարձրացնել հրամանատարական կազմի հմտությունները ենթակա ստորաբաժանումների կառավարման գործում։ 

Վարժական հավաքը կտևի մինչև օգոստոսի 30-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031