
Վաղարշապատ քաղաքի Շահումյան փողոցում տուն է այրվել

Օգոստոսի 11-ին, ժամը 19:49-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Շահումյան փողոցում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:34-ին, մարվել՝ 21:20-ին: Այրվել է տան տանիքի (մոտ 170 քմ) փայտե կառուցատարրերի մոտ 100 քմ հատվածը։