Այդ տեսքն ունեն հայրենիքի գողերը, երկիրը լափող դավաճանները. Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Այս երկու որովայների սեփականատերն են Վահե Ղալումյանն ու Հայկ Ղալումյանը։ Նրանք եղբայրներ են, որոնցից մեկը Նիկոլ Փաշինյանի քավորն է։ Ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո, նրանք երկուսն են հասցրել են լինել ՀՀ Տավուշի մարզպետ։

Հայկ Ղալումյանը հիմա է զբաղեցնում այդ պաշտոնը, իսկ դրանից առաջ, ընտրված չլինելով անգամ մեկ իջևանցու կողմից, տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանի (իր քավորի) որոշմամբ, զբաղեցրել է Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնը։

Իր եղբայրը՝ Վահե Ղալումյանը, ՀՀ Տավուշի մարզպետ նշանակվելուց հետո, Ազգային ժողովի պատգամավոր է, Ազգային Ժողովի այն մշտական հանձնաժողովի նախագահը, որը զբաղվում է մի ոլորտով, որտեղ ղեկավար պաշտոն է զբաղեցնում իր եղբայրը։ Սրանց աջակցությամբ է, որ հայրենիքի գողը ՀՀ Տավուշի մարզից տարածքներ է հանձնել ու շարունակում հանձնել Ադրբեջանին։

Ժամանակակից բժշկությունը հնարավորություն չի տալիս առանց դիահերձման պարզել սրանց որովայնի պարունակությունը, սակայն, դատելով նրանց գործունեությունից, պետք է միայն ենթադրել, թե ինչով են դրանք լցված։

Այդ տեսքն ունեն հայրենիքի գողերը, երկիրը լափող դավաճանները։ Կեղեքում են մարդկանց՝ իրենց փորը լցնելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031