Գազայում դպրոցի վրա Իսրայելի հարվածի հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ
Առնվազն 100 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Գազա քաղաքում դպրոցի վրա Իսրայելի հարվածի հետևանքով:
Այս մասին հայտնել է իրանական Press TV-ին:
Գազայի իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ հարվածի տակ են հայտնվել այնտեղ ժամանակավորապես տեղակայված քաղաքացիական անձինք, ովքեր լքել են իրենց տները պատերազմի պատճառով, զոհերի թվում են նաև կանայք և երեխաները:
Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր Գազայի հատվածում դպրոցին հարվածելու մասին ՝ պնդելով, որ այնտեղ ՀԱՄԱՍ-ի մարտիկներ են տեղակայված: