Ըմբիշ Վազգեն Թևանյանը պարտվեց քառորդ եզրափակիչում
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ ըմբիշ Վազգեն Թևանյանը Փարիզ-2024-ում պարտվեց քառորդ եզրափակիչում:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Փարիզի «Champ-de-Mars Arena»-ում ընթացող 65 կգ ազատ ոճային ըմբիշների պայքարում Վազգեն Թևանյանը երկրորդ գոտեմարտում պարտություն կրեց: Քառորդ եզրափակիչում Թևանյանը մրցեց մոնղոլ Տուլգա Տումուրի հետ ու զիջեց 7:5 հաշվով: Հայ ըմբիշը իրավունք կստանա շարունակելու պայքարը, եթե մոնղոլ մարզիկը դուրս գա եզրափակիչ:
Մեկնարկային գոտեմարտում Վազգեն Թևանյանը գերազանցել էր վրացի Գոդերձի Ձեբիաշվիլիին: Ավելի վաղ Հայաստանի ըմբշամարտի հավաքականից Օլիմպիական խաղերի արծաթե մեդալի էր դարձել 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը և բրոնզ էր նվաճել 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը: Օ
լիմպիական խաղերի իր երկրորդ մեդալը նվաճել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը` դառնալով Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիր: