Ըմբիշ Վազգեն Թևանյանը հաղթանակով մեկնարկեց ՕԽ-ում
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ ըմբիշ Վազգեն Թևանյանը առաջին հաղթանակը տոնեց Փարիզ-2024-ում:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Փարիզի «Champ-de-Mars Arena»-ում կայացած 65 կգ քաշային ըմբիշների պայքարում` 1/8 եզրափակիչում, Վազգեն Թևանյանի մեկնարկային մրցակիցը վրացի Գոդերձի Ձեբիաշվիլին էր: Թևանյանին հաջողվեց առավելության հասնել մեծ առավելությամբ` 11:0 հաշվով:
Ավելի վաղ Հայաստանի ըմբշամարտի հավաքականից Օլիմպիական խաղերի արծաթե մեդալի էր դարձել 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը և բրոնզ էր նվաճել 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը: Օլիմպիական խաղերի իր երկրորդ մեդալը նվաճել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը` դառնալով Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիր:
Վարվառա Հայրապետյան