Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի գլխավոր տնօրենն ու ՀՀ դեսպանն անդրադարձել են ԼՂ հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին

Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի (ICCR) գլխավոր տնօրեն Կումար Թուհինի հետ:

«Քննարկվել են համատեղ մի քանի կրթամշակութային միջոցառումների առաջիկա կազմակերպմանը վերաբերող հարցեր և նախաձեռնություններ:Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին»,-նշված է Հնդկաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: 

Հանդիպմանը նշվել է նաև Նյու Դելիում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանի շրջանակներում հայ նկարիչ Սարգիս Խաչատուրյանի՝ Աջանտայի քարանձավների որմնանկարները պատկերող ստեղծագործությունների Հայաստանի ներկայացրած հարակից ցուցահանդեսի մասին:

Տեսանյութեր

Լրահոս