
Ո՞վ է լինելու Վազգեն Թևանյանի մրցակիցը

2024 թվականի Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի 65 կգ քաշային կարգի մասնակիցների վիճակահանությունը:
Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը կմեկնարկի 1/8-րդ եզրափակիչից, նրա մրցակիցը կլինի Վրաստանի ներկայացուցիչ Գոդերջի Ձեբիսաշվիլին։
Վազգեն Թևանյանը պայքարի մեջ կմտնի այսօր՝ օգոստոսի 10-ին, Երևանի ժամանակով 13։30-ին: