Հայաստանի հավաքականից օգոստոսի 10-ին մեդալային պայքարը կսկսեն երեք մարզիկներ
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ավարտից մեկ օր առաջ` օգոստոսի 10-ին, Հայաստանի օլիմպիական հավաքականից պայքարի մեջ կմտնեն երեք մարզիկներ:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Երևանի ժամանակով 13:30-ին մրցելույթները կսկսեն 102 կգ քաշային ծանրորդները` այդ թվում և Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը:
Ազատ ոճային ըմբիշներից վերջին պայքարը սկսում է 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը: Նրա գոտեմարտը կլինի մրցահերթում երրորդը, իսկ մրցահերթը կմեկնարկի 13:00-ից:
Երեկոյան` Երևանի ժամանակով 22:30-ից, մեդալային պայքարի կսկսեն գերծանր քաշային ծանրորդները` նրանց շարքում են նաև Հայաստանը ներկայացնող Վարազդատ Լալայանը և Բահրեյնի դրոշի ներքո հանդես եկող Գոռ Մինասյանը:
Վարվառա Հայրապետյան