
Հայր ու որդի արգելոցում երկու կարատանոց ադամանդ են գտել

ԱՄՆ-ում հայր ու որդի ընդունել են բարեկամի խորհուրդը և այցելել են Արքանզաս նահանգի «Ադամանդների խառնարան» պետական արգելոց և այնտեղ բաց շագանակագույն երկկարատանոց ադամանդ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Arkansas State Parks-ը։
Հաջողակ ճամփորդները եղել են Ուիլ Բարնեթը և նրա որդի Մարշալը: Քեռի Ուիլի խորհրդով ճանապարհին նրանք կանգ են առել «Ադամանդների խառնարանի» մոտ՝ իրենց բախտը փորձելու։
Բահերով և դույլերով «զինված» Բարնեթները պեղումներ են սկսել տարածքում, որտեղ նախկինում ադամանդ պարունակող ժայթքում է եղել: Հանքանյութերով լի դույլերից մեկում էլ եղել է շողշողացող քարը։ Պարզվել է, որ այն իր չափերով երկրորդն է այդ տարածքում հայտնաբերված քարերի մեջ և կշռում է շուրջ 2 կարատ։