Բաժիններ՝

Սյունիքի մարզի գյուղերից մեկում հրդեհի հետևանքով անկել է 25 խոշոր եղջերավոր կենդանի

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն oգոստոսի 9-ին ժամը 00։25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տոլորս գյուղի վերջնամասում՝ անասնագոմի մոտ, այրվում է խոտածածկ տարածք։

Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։14-ին մարվել՝ 13։50-ին։ Այրվել են անասնագոմը (մոտ 460 քմ), ներսում՝ մոտ 2500, անասնագոմին կից մոտ 1000 հակ կուտակած անասնակեր։

Հրդեհի հետևանքով անկել է 25 խոշոր եղջերավոր կենդանի։Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս