Ալիևն անհրաժեշտ է համարում պաշտպանական և անվտանգության ոլորտում Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության ամրապնդումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անհրաժեշտ է համարում պաշտպանական և անվտանգության ոլորտում Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության ամրապնդումը։

«Աշխարհում աճող սպառնալիքներն ու մարտահրավերները պահանջում են պաշտպանության և անվտանգության ոլորտում մեր երկրների միջև համագործակցության ավելի մեծ ամրապնդում»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը՝ ելույթ ունենալով Աստանայում Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 6-րդ խորհրդակցության ժամանակ։

Այս համատեքստում Ալիևը հատկապես ընդգծել է հուլիսին Ղազախստանում անցկացված «Բիրլեստիկ-2024» միջազգային օպերատիվ-մարտավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնց մասնակցել է նաև Ադրբեջանը։

Նրա խոսքով, պաշտպանության ոլորտում հարաբերությունների զարգացման ցուցանիշ է նաև Կենտրոնական Ասիայի երկրների կուրսանտների պատրաստումը Ադրբեջանի ռազմաուսումնական հաստատություններում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031