Բաժիններ՝

Իսրայելը պատվիրակություն կուղարկի` մասնակցելու օգոստոսի 15-ին Գազայում հրադադարի շուրջ բանակցություններին

Իսրայելը պատվիրակություն կուղարկի` օգոստոսի 15-ին մասնակցելու Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններին: Այս մասին հայտնել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից։

«Իսրայելի բանակցորդների պատվիրակությունն օգոստոսի 15-ին կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ՝ ԱՄՆ-ի կողմից առաջարկված շրջանակային համաձայնագիրն իրագործելու մանրամասները վերջնականապես համաձայնեցնելու համար», – հայտարարությունից մեջբերում է The Jerusalem Post-ը։ 

Հանդիպման վայրն առայժմ որոշված չէ։ Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի ղեկավարները Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել գործարքի շուրջ բանակցություններն օգոստոսի 15-ին վերսկսել կա՛մ Դոհայում, կա՛մ Կահիրեում։

«Եկել է հրադադարի շուրջ համաձայնագիրը կնքելու և պատանդներին ու բանտարկյալներին ազատելու ժամանակը», – ասվում է Ջո Բայդենի, Աբդել Ֆաթթահ ալ Սիսիի և Թամիմ բեն Համադ Ալ Թանիի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է Սպիտակ տունը։

Հայտարարության համաձայն՝ միջնորդները պատրաստ են Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին վերջնական առաջարկություն ներկայացնել, որը «կլուծի իրագործման մնացած հարցերն այն ձևով, որը համապատասխանի բոլոր կողմերի սպասումներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031