Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը «Հայաստանի տանը» հանդիպել են հայ երկրպագուներին
Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը «Հայաստանի տանը» հանդիպել են հայ երկրպագուներին2 րոպեի Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, Փարիզ-2024-ի արծաթե և բրոնզե մեդալակիրներ Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը, ինչպես նաև աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը Փարիզում գործող «Հայաստանի տանը» հանդիպել են հայ երկրպագուների հետ:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Փարիզի 17-րդ թաղամասում գործող Հայկական բարեգործական ընդհանուր միություն մասնաշենքում կրկին մեկ հարկի տակ էին համախմբվել հայկական համայնքն ու օլիմպիական հավաքականի ներկայացուցիչները:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, ՕԽ նորընծա արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց նախօրեին մարզադահլիճում ներկա հայ երկրպագուների աջակցության կարևորությունը:
Շնորհակալական խոսքին միացավ նաև 77 կգ քաշային Մալխաս Ամոյանն ու առանձնացրեց. «Բոլորիդ շնորհակալ ենք մեր կողքին լինելու ու մեզ աջակցելու համար»:
Երվանդ Մկրտչյանը ևս տպավորված էր իր առաջին Օլիմպիական խաղերով և մեծ գնահատանքի արրժանացրեց Խաղերի կազմակերպվածությունն ու հայերի աջակցությունը խաղերի ընթաքում:
Անմիջական մթնոլորտում կայացած հանդիպմանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Մարտին Բերբերյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբի ներկայացուցիչները, բազմաթիվ հայ երկրպագուներ:
Վարվառա Հայրապետյան