Ըմբիշ Արսեն Հարությունյանը պարտվեց քառորդ եզրափակչում
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը պարտություն կրեց քառորդ եզրափակիչում:
Փարիզի «Champ-de-Mars Arena»-ում կայացած ազատ ոճի ըմբշամարտի 57 կգ քաշայինների քառորդ եզրափակչում Արսեն Հարությունյանը մրցեց Ուզբեկստանից Գուլոմջոն Աբդուլաևի հետ:
Հայ ըմբիշը զիջեց 12:5 հաշվով:Հարությունյանը իրավունք կստանա շարունակել պայքարը, եթե ուզբեկ մարզիկը հասնի եզրափակիչ:
Մեկնարկային գոտեմարտում Հարությունյանը 13:3 հաշվով առավելության էր հասել Մեքսիկան ներկայացնող մարզիկի նկատմամբ:
Ավելի վաղ` Հայաստանի ըմբշամարտի հավաքականից Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր էր դարձել Արթուր Ալեքսանյանը, իսկ բրոնզ էր նվաճել Մալխաս Ամոյանը:



