
Պուտինը ցավակցել է Կիմ Չեն Ընին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին հյուսիսարևմտյան նահանգներում ջրհեղեղների ողբերգական հետևանքների կապակցությամբ և ասել, որ երկիրը միշտ կարող է հույս դնել Ռուսաստանի Դաշնության օգնության և աջակցության վրա, ասված է Կրեմլի կայքում։
«Հարգելի՛ ընկեր Կիմ Չեն Ըն, ընդունեք մեր խորին ցավակցությունները ձեր երկրի հյուսիս-արևմտյան նահանգներում ջրհեղեղների ողբերգական հետևանքների կապակցությամբ։ Մենք վստահ ենք, որ տուժած տարածքներում իրավիճակը արագ կկարգավորվի մեր օգնության և աջակցության շնորհիվ»,-ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նաև խնդրել է կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին աղետի հետևանքով։
«Մենք կիսում ենք Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության բարեկամ ժողովրդի ցավն ու վիշտը»,-ընդգծել է ՌԴ նախագահը։