
Յամալն ու Ռոնալդուի որդին լուսանկարվել են Ալգարվեում հանգստի ժամանակ

Լամին Յամալն ու Կրիշտիանու Ռոնալդուի որդին լուսանկարվել են Պորտուգալիայում հանգստի ժամանակ։
«Բարսելոնայի» 17-ամյա խաղացողը Եվրո-2024-ի եզրափակչում Իսպանիայի հավաքականի հետ հաղթելուց հետո արձակուրդում է։
Ալգարվեում Յամալը հանդիպել է Կրիշտիանու Ռոնալդու կրտսերի հետ։
Իսպանացու հայրն իր Instagram-ում հրապարակել է համատեղ լուսանկարը: