Բաժիններ՝

ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի լույս 3-ի գիշերը ՀՕՊ ուժերի կողմից խոցվել է 75 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ  36 անօդաչու թռչող սարք է խոցվել Ռոստովի մարզում, 17-ը՝ Օրյոլի, 9-ը՝ Բելգորոդի, 8-ը՝ Կուրսկի, 2-ը՝ Ռյազանի և մեկական՝ Վորոնեժի շրջանում, Կրասնոդարի երկրամասում և Ազովի ծովում: 

Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը նշել է, որ մարզի վրա հարձակվել է 55 անօդաչու թռչող սարք: Նրա խոսքով՝  Կամենսկի և Մորոզովսկի շրջաններում վնասվել են պահեստային օբյեկտներ, տուժածներ չկան։Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը իր հերթին հաստատել է Մորոզովսկի օդանավակայանին հասցված հարվածների մասին լուրերը։

«Արձանագրվել է զինամթերքի պահեստներ, որտեղ պահվում էին, մասնավորապես, կառավարվող ավիացիոն ռումբեր։ Հակառակորդի ՀՕՊ միջոցների և ավիացիոն տեխնիկայի խոցման մասին տեղեկատվությունը ճշտվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ամփոփագրում ասվում է նաև, որ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նավթաբազայի վրա, այդ թվում՝ Ռոստովի մարզում, Ինչպես նաև Բելգորոդում և Կուրսկում։

Օրյոլի մարզի ղեկավար Անդրեյ Կլիչկովը հայտնել է, որ երկու դրոններ հարվածել են Բոլխովսկու միկրոշրջանում գտնվող բնակելի շենքին, որի հետևանքով մեկ մարդ տուժել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031