Մոգադիշոյում ահաբեկչական պայթյունի հետևանքով շուրջ 30 մարդ զոհվել է
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի Beach View և Pescatore հյուրանոցների հարակից լողափի մոտ մահապարտ ահաբեկիչն ինքն իրեն պայթեցրել է։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է շուրջ 30 մարդ։ Նշվում է, որ պայթյունը իրականացվել է այն ժամանակ, երբ լողափում շատ մարդիկ են եղել։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ պայթյունից հետո մոտակայքում հրաձգություն է սկսվել, հրաձգության ձայներ են լսվել նաև հյուրանոցներից մեկի ներսում։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Աշ Շաբաբ» արմատական իսլամիստական խմբավորումը։