
ՀՀ դեսպանը հանդիպել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի հետ։
Այս մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը՝ մանրամասնելով, որ հանդիպման շրջանակներում քննարկվել են երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերի և միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման հեռանկարները:
Հաղորդվում է, որ դեսպան Մարիամ Գևորգյանն ընդգծել է, որ Հայաստանում բարձր են գնահատում Ուրուգվայի օրենսդիր մարմնի անաչառ դիրքորոշումը Հայաստանին վերաբերող թեմաների առնչությամբ և երախտապարտ են այն միասնական բարեկամական կեցվածքի համար, որ մշտապես դրսևորում են ուրուգվայցի խորհրդարանականները: