Բաժիններ՝

61-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

Արմավիրի բաժնի համայնքային ոստիկաները ստացել էին օպերատիվ տեղեկութուն, որ Արմավիր քաղաքի բնակիչ 61-ամյա մի տղամարդ տանը և բակում պահում է ռազմամթերք: Տեղեկությունը ստուգելուց հետո ոստիկաններն այցելեցին տղամարդուն և անձամբ տեսան ռազմամթերքը:

Արմավիրի մարզային քնչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում 61-ամյա տղամարդու տանն ու բակում կատարվեց զննություն: Հայտնաբերվեցին հրանոթի ու տանկի արկերի գլխիկներ, կրակոցների իրաններ, հրետանու արկի պարկուճներ, ուսումնական արկեր, պայթուցիկ նյութ և այլ ռազմամթերք:
Տղամարդը հայտնել է, որ ռազմամթերքն իրենն է, ձեռք է բերել Արմավիր քաղաքի վարչական տարածքում:

Քննիչի որոշմամբ 61-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031