Ռուսաստանը կշարունակի մշտապես աջակցել Սիրիայի կառավարությանը՝ պետության ինքնիշխանությունը պաշտպանելու ցանկության մեջ. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 80-ամյակի կապակցությամբ:

Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ցանկանում եմ հաստատել, որ Ռուսաստանը կշարունակի մշտապես աջակցել Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությանը՝ երկրի ինքնիշխանությունը, միասնությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, ազգային անվտանգությունն ու ներքաղաքական կայունությունը պաշտպանելու նրա ձգտումը։

Մենք ելնում ենք նրանից, որ ռուս-սիրիական կապերի ողջ համալիրի հետագա զարգացումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին և համահունչ է տարածաշրջանային և միջազգային մակարդակներում խաղաղության և կայունության ամրապնդմանը»,- ասված է Ռուսաստանի ղեկավարի ուղերձում, որը հրապարակվել Է Կրեմլի կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031