Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Չինաստան-Իրան և Իրան-Չինաստան բեռնարկղային գնացքները վերսկսել են երթևեկությունը Թեհրանից հարավ գտնվող Իսլամշահր քաղաքում գտնվող Ափրին չոր նավահանգստով:

IRNA-ն տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության  երկաթուղու ղեկավար Միադ Սալեհին հուլիսի 21-ին ելույթ է ունեցել շարժման վերսկսման արարողության ժամանակ:

Նա Իրանը բնութագրել է որպես Չինաստանից դեպի Եվրամիություն բեռների տեղափոխման արագ և անվտանգ ուղի:Բացման արարողության ժամանակ շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը:

Սալեհին ասել է, որ բեռնարկղային գնացքները Չինաստան կուղևորվեն բարեկամ և հարևան երկրների՝ Ղազախստանի և Թուրքմենստանի տարածքով։

Չինական բեռնարկղային գնացքը Իրան է մեկնել մոտ 10 օր առաջ, ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս