Բաժիններ՝

Վերանայվում են Երևանում վարձակալությամբ տրամադրված ու անխնամ մնացած այգիների պայմանագրերը

Կանաչ գոտիների ավելացումը Երևանի հիմնական խնդիրներից է: Քաղաքի այգիների մի շարք հատվածներ դեռևս 1990-ականներից վարձակալությամբ են տրամադրվել տարբեր անհատների, որոնք ոչ միայն չեն խնամում և բարեկարգում տարածքները, այլև  բացակայում են երկրից:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, խնդիրը լուծելու համար քաղաքապետարանը ձևավորել է առանձին աշխատանքային խումբ, որը պարբերաբար վերանայում է վարձակալության ժամկետներն ու նաև վճարի չափը:

«Ոչ բարեխիղճ վարձակալների հետ, որոնք չեն կարողանում պատշաճ իրականացնել իրենց պայմանագրային պարտավորությունները, պետք է վերանայել պայմանագրերն ու դրանք լուծարել: Բոլոր վարձակալներն այդ մասին ծանուցվում են: Քաղաքը պատրաստ է վերադարձնել տարածքները, բարեկարգել և հանձնել բնակչությանը»,- ընդգծել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը՝ նշելով, որ, իհրակե, կան նաև բարեխիղճ տնտեսվարողներ, որոնք պատրաստ են առանց շահ ակնկալելու իրենց ուժերով բարեկարգել քաղաքի կանաչ տարածքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031