Բաժիններ՝

Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 22-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Գուգարք և Փամբակ բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 23-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Նարեկացու, Գետափնյա փողոցների և հարակից թաղամասերի գազասպառողների,

ժամը 10։00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 1-ին և 2-րդ թաղամասերի գազասպառողների,

ժամը 11։00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Եղվարդ քաղաքի Շիրակի, Կնունյանց փողոցների մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ (Երևան-Արմավիր Dպ 500 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով՝ հուլիսի 23-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 24-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի, Այնթապ, Նոր Խարբերդ, Մարմարաշեն, Նոր Կյուրին, Ջրահովիտ, Սիս, Սիփանիկ, Նորամարգ, Նորաբաց, Սայաթ-Նովա, Զորակ, Նիզամի, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Ղուկասավան բնակավայրերի գազասպառողների, «Ֆրիվեյ Էքսպրես» ՓԲԸ, «Աշոտ Միրզոյան» Ա/Ձ, «Արտակ» ԱԿ, «Արմ Գազ», «Էյ Ջի Ջիլ», «Ել-Մար», «Լիգա», «Ճերմակ Երամ», «Մոլիան», «Էտրո», «Խաչարմ», «Էս-Կա-Վի Գազ», «Գաստոպ», «Ֆայերգազ», «Սարանդ», «Արտ Թամ», «Հովան-Լիան», «Շահումյան գազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Մետէքսիմ», «Գրանդ Մաստեր», «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակո ՄՎ», «Մասիս Տոբակո ՄՎ», «Փեյփեր Թրեյդինգ», «Հիպերնովա», «Արհովշին», «Վարիանտ Գրուպ», «Ասկե Գրուպ» ՍՊԸ-ների, «Դիատոմիտ» ՓԲԸ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս