Բաժիններ՝

Պաղեստինը կոչ է արել բոլոր երկրներին վերանայել հարաբերություններն Իսրայելի հետ

Միջազգային հարաբերությունների գծով Պաղեստինի նախագահի հատուկ հանձնակատար Ռիադ ալ-Մալիքին լրագրողներին հայտարարել է, որ բոլոր երկրները և ՄԱԿ-ը պետք է վերանայեն իրենց հարաբերությունները Իսրայելի հետ՝ հաշվի առնելով Պաղեստինի տարածքների օկուպացման վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացությունը։

Նա նշել է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը կատարել է իր իրավական ու բարոյական պարտավորությունները՝ անօրինական ճանաչելով Իսրայելի ներկայությունը օկուպացված պաղեստինյան տարածքներում։ «Այժմ բոլոր պետությունները պետք է խստորեն կատարեն իրենց պարտավորությունները,- ընդգծել է ալ-Մալիքին։- Սա նշանակում է, որ բոլոր երկրները և ՄԱԿ-ը պետք է անհապաղ վերանայեն Իսրայելի հետ իրենց երկկողմ հարաբերությունները՝ համոզվելու համար, որ իրենց քաղաքականությունն ուղղակի կամ անուղղակի չի նպաստում պաղեստինյան ժողովրդի դեմ Իսրայելի շարունվող ագրեսիային»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031