Իրանական գազի արտահանումը Հայաստան մոտ ժամանակներս կկրկնապատկվի. ԻԻՀ դեսպան

SNN գործակալության հետ զրույցում ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ իրանական գազի արտահանումը Հայաստան մոտ ժամանակներս կրկնապատկվելու է։

Նրա խոսքով՝  մեկ տարի առաջ Հայաստանն ու Իրանը երկարաձգեցին «Գազ Էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագրի գործողությունը մինչև 2030 թվականը, և ամեն տարի Թեհրանը Հայաստան է արտահանում 360 մլն խմ գազ, փոխարենը ներկրում էլեկտրաէներգիա։

«Մեզ հաջողվել է նաև գրեթե եզրափակիչ փուլ հասցնել Հայաստանից Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքները, որը շահագործման կհանձնվի առաջիկա մի քանի ամսվա ընթացքում։ Արդյունքում մենք կկարողանանք կրկնապատկել Հայաստանից էլեկտրաէներգիայի ներկրումը»,- ասել է ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը՝ ընդգծելով, որ առևտրի ոլորտում հաջողվել է Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը հասցնել 711 մլն դոլարի. օրական շուրջ 400 բեռնատար է երթևեկում երկու երկրների միջև:

«Իրանի և Հայաստանի միջև հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն աշխարհագրական և ռազմավարական դիրքի արդյունքում։ Երկրների միջև սահմանը 46 կմ է, ինչը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում»,- նշել է Սոբհանին՝ հավելելով, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր,  Իրանի համար կարևոր շուկա է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031