
Եվրամիությունը սկսել է ակտիվորեն գնել ռուսական մետաղներ. ՌԻԱ Նովոստի

Եվրամիությունը սկսել է ակտիվորեն գնել ռուսական մետաղներ: Գարնան վերջում երկաթի գնումներն աճել ու հասել են 2022թ.-ից ի վեր մաքսիմումին: Սրա մասին են խոսում եվրոպական վիճակագրության տվյալները:
Տեղեկությունը փոխանցում է РИА Новости-ի ֆեյսբուքյան ալիքը: Ապրիլի համեմատ եկաթի արտահանումն ավելացել է 29%-ով ու հասել մինչև 373.1 միլիոն եվրոյի:
Ռուսաստանն ըստ էության դարձել է այդ ապրանքատեսակների՝ դեպի Եվրոպա գլխավոր մատակարարը:
Ռուսական մետաղի գլխավոր գնորդը դարձել է Իտալիան, իսկ ամենաշատը աճել են դեպի Հոլանդիա մատակարարումները՝ ավելի քան 7 անգամ:
Եվրոպան նաև ավելացրել է ռուսական ալյումինի ներմուծումը ամսական 1.5 անգամ ավելիչափով, ինչը 2023թ. հոկտեմբեր ամսից ի վեր առավելագույն ցուցանիշն է:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը: