Բաժիններ՝

Էստոնիայում կներդրվի պաշտպանության հարկ

Էստոնիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար և «Eesti 200» խորհրդարանական կուսակցության առաջնորդ Մարգուս Ցահկնան ասել է, որ երկիրը կսահմանի պաշտպանական հարկ, որը գանձվելու է առնվազն մինչև 2027 թվականը։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Շեշտը դրվել է պետական ​​բյուջեի ձևավորման հարցում շատ դժվար որոշումների վրա, որովհետև պաշտպանական հարկը լուրջ հարկային բեռ կդառնա հասարակության համար», – ասել է Ցահկնան։

Միաժամանակ հարկը նախատեսվում է մտցնել ժամանակավոր հիմունքներով, հավանաբար մինչև 2027 թվականի մարտը, երբ տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները։

Ավելի վաղ Էստոնիայի պաշտպանության նախկին նախարար, բարեփոխիչների կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Կալե Լաանետը պաշտպանական ծախսերի ավելացման անհրաժեշտությունը պարզաբանել էր՝ որպես Ռուսաստանի Դաշնության կողմից սպառնալիքին դիմակայելու միջոց, սակայն դրա գոյության մասին որևէ ապացույց չէր ներկայացրել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս