Մոլդովան դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինային
Մոլդովական Moldelectrica ընկերությունը հայտնել է, որ անոմալ բարձր ջերմաստիճանի պատճառով ստիպված է եղել դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինա։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Moldelectrica ընկերությունը տեղեկացրել է ազգային էլեկտրահամակարգի հզորության սահմանափակման մասին։ Հուլիսի 12-ից հուլիսի 21-ն ընկած ժամանակահատվածում Մոլդովայի և Ուկրաինայի սահմանին առևտրային բորսաների հզորությունը երկու ուղղություններով սահմանափակվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ընկերությունը պարզաբանել է, որ որոշումը կայացվել է Մոլդովայում էլեկտրաէներգիայի սպառման ավելացման պատճառով՝ եղանակային ծայրահեղ պայմանների և բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Ջերմությունը նաև առաջացնում է հաղորդիչների գերտաքացում, ինչը հանգեցնում է թողունակության նվազմանը:
Moldelectrica ընկերությունը նշել է, որ անցած շաբաթվա ընթացքում երկրում հաղորդիչների վրա ծանրաբեռնվածության պատճառով օդային էլեկտրահաղորդման գծերի հատվածներում գրանցվել է երեք ընդհատում: Ընկերությունն ընդգծել է, որ պատասխանատու է էլեկտրաէներգիայի հուսալի և շարունակական մատակարարման համար։
Մոլդովայի պետական հիդրոօդերևութաբանական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 12-ից 17-ը ծայրահեղ շոգերի պատճառով երկիրը կգտնվի վտանգի կարմիր (ամենաբարձր) մակարդակի վրա։ Տեղ-տեղ օդի ջերմաստիճանը գերազանցում է 45 աստիճանը։