Սերգեյ Բագրատյանի կնոջ հիմնադրած ՍՊԸ-ն ընդլայնել է ավազի ապօրինի արդյունահանման բիզնեսը․ «Հետք»

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի պայմաններում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ կապված ընկերությունն ընդլայնել է ավազի ապօրինի արդյունահանման բիզնեսը, գրում է «Հետքը»։

Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվող 64 հա հողատարածքի մի մասում ավազի ապօրինի արդյունահանման մասին «Հետք»-ը գրել էր 2023 թ․-ի նոյեմբերին։ Այդ հրապարակումից առաջ Քննչական կոմիտեում արդեն իսկ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ապօրինի ձեռնարկատիրության, հողը փչացնելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու և ավազակոպճային խառնուրդի արդյունահանման ու իրացման հետևանքով պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու փաստերի առթիվ։

Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթը որևէ կերպ չի կաշկանդել պատգամավորի հետ կապված «Արարակ» ՍՊԸ-ին ընդլայնել ավազի ապօրինի արդյունահանման բիզնեսը։

Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս