Իսրայելական բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության կեսին վերացնելու մասին
Իսրայելի բանակը հայտնել է, որ Գազայի հատվածում 9 ամիս շարունակվող պատերազմի ընթացքում ոչնչացվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալ թևի ղեկավարության կեսը, կազմակերպության մոտ 14 հազար մարտիկ սպանվել կամ գերի է ընկել։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային, օդային և ծովային ուժերը Գազայի հատվածում գործում են արդեն 263 օր՝ հիմնական նպատակներին հասնելու համար: Զինված ուժերը սպանել և ձերբակալել են մոտ 14000 ահաբեկիչների: Սպանված ահաբեկիչների թվում են 6 բրիգադի հրամանատարներ, ավելի քան 20 գումարտակի հրամանատարներ և մոտ 150 վաշտի հրամանատարներ»,- ասված է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Մինչ օրս Իսրայելի պաշտպանության ուժերը օդից խոցել են Գազայի հատվածում մոտ 37 հազար թիրախ և ավելի քան 25 հազար ահաբեկչական ենթակառուցվածք և արձակման կետեր», – հավելել են զինվորականները: