Բաժիններ՝

41-ամյա Հիվեն Ն.-ն կալանավորվել է

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 15-ին Լուկաշինի 2-րդ փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 41-ամյա Հիվեն Ն.-ն:

Նա ապրիլի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ (Հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 257-րդ (Համակարգչային հափշտակությունը), 285-րդ (Ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը) և 296-րդ (Փողերի լվացումը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031