Բաժիններ՝

Ռուսաստանի և ԱՄՆ պաշտպանության նախարարները բանակցություններ են վարել

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ, հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Սաբրինա Սինգհը։

Զրույցի մանրամասները չեն հաղորդվում, հայտնի է միայն, որ նախարարները «կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ», իսկ Օսթինը նշել է հաղորդակցության ուղիների պահպանման կարևորությունը, հաղորդում է BBC-ն։

Ռուսաստանի պաշտպանության նախարարը մատնանշել է «իրավիճակի հետագա սրման վտանգը՝ կապված Ուկրաինայի զինված ուժերին ամերիկյան զենքի շարունակական մատակարարման հետ»։

Վերջին շրջանում սա երկու նախարարների երկրորդ հեռախոսազրույցն է, նախորդը տեղի է ունեցել հունիսի 25-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս